«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը շարունակում է վերականգնվել վնասվածքից։
29-ամյա բելգիացին արդեն անցել է վազքով ու գնդակով մարզումներին։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Սպասվում է, որ Ազարը լիովին պատրաստ կլինի խաղալու, եթե մրցաշրջանը վերսկսվի հուլիսին։
Ազարը Լա Լիգայի 10 խաղում դարձել է 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ ամառ նա Մադրիդ էր տեղափոխվել «Չելսիից» 100 մլն եվրոյով։