«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էռլինգ Հալանդը հետաքրքրված չէ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությամբ։ Այս մասին հայտնում է իսպանական El Nacional պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի՝ ակումբից հեռանալուց հետո նորվեգացի ռմբարկուն պատրաստ է դիտարկել այլ թիմ տեղափոխվելու տարբերակները։
Այնուամենայնիվ, Հալանդը վստահ է մեկ հարցում՝ նա չի ցանկանում համալրել «սերուցքայինների» շարքերը։
Նշվում է, որ նման որոշման գլխավոր պատճառը Կիլիան Մբապեի և Վինիսիուս Ժունիորի ներկայությունն է մադրիդյան թիմում. Հալանդը պարզապես չի ցանկանում նույն հանդերձարանը կիսել այս երկու աստղերի հետ։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Էռլինգ Հալանդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 հանդիպման՝ դառնալով 38 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt հեղինակավոր պորտալը նորվեգացի հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։
























































