Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտարարել է, որ թիմն առավելագույն ջանքեր կգործադրի 2026 թվականի Աշխարհի առաջնությունում հաղթելու և բաղձալի գավաթը հայրենիք վերադարձնելու համար:
Մադրիդի «Ռեալի» աստղային ֆուտբոլիստը նշել է, որ նոր սերունդը պատրաստ է պատասխանատվություն վերցնել իր վրա.
«Ներկայիս սերունդը մեծ ջանքեր է գործադրում Բրազիլիային կրկին գագաթ բարձրացնելու համար։ Երկիրն արդեն երկար ժամանակ սպասում է վեցերորդ աստղին։ Վերջին տարիների ընթացքում մենք շատ բան ենք սովորել, իսկ խաղացողներից շատերը մասնակցել են նախորդ Ամերիկայի գավաթին։ Անչելոտին մեզ տալիս է ազատություն, հանգստություն և գագաթ վերադառնալու հույս։ Փորձառու ֆուտբոլիստներն էլ երիտասարդներին ազատություն են տալիս, որպեսզի մենք կարողանանք լիարժեք դրսևորել մեզ», — Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Globo-ն։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականն Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է ռեկորդային հինգ անգամ, սակայն վերջին անգամ բրազիլացիները Մունդիալում հաղթանակ են տոնել դեռևս 2002 թվականին:
Մրցաշարի 1/16 եզրափակիչի շրջանակներում Բրազիլիայի հավաքականը երկուշաբթի օրը ուժերը կչափի Ճապոնիայի ընտրանու հետ:



























































