Newmag Summerfest 2026 գրքի և արվեստի փառատոնի շրջանակում կայացել է սպասված և աննախադեպ հանդիպում հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդի հետ։ Փառատոնի հատուկ հյուրն էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը։
Միջոցառումը, որն արդեն հասցրել են որակել որպես փառատոնի կարևոր իրադարձություն, իսկական տոնի է վերածվել ֆուտբոլասերների և ընթերցասերների համար։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել անմիջական զրույց ֆուտբոլիստի հետ, որին հաջորդել է գրքի ընծայագրման հանդիսավոր արարողությունը։
Երկրպագուների հոսքն ու ոգևորությունն աննկարագրելի են եղել. ավելի քան 3 ժամ տևած միջոցառման ընթացքում հազարավոր երկրպագուներ հնարավորություն են ստացել անձամբ հանդիպել իրենց սիրելի ֆուտբոլիստին։ Մասնակիցները ստացել են Մխիթարյանի անհատական ստորագրությամբ գրքեր և լուսանկարվել հայկական ֆուտբոլի գլխավոր հերոսի հետ։
Посмотреть эту публикацию в Instagram



























































