Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունն ակումբներին տեղեկացրել է, որ մայիսի 18-ից հնարավոր կլինի վերսկսել մարզումները: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, ԱՊԼ-ն հնարավոր է վերսկսվի հունիսի 8-ին: Առաջնության վերսկսսման հնարավոր ժամկետները կքննարկվեն ակումբի ղեկավարների հետ այս շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ ԱՊԼ 29-րդ տուրից հետո «Լիվերպուլը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 82 միավորով: «Մանչեսթեր Սիթին» 57 միավորով 2-րդն է: