Այսօր՝ ապրիլի 30-ին, Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոշտան կհայտարարի Պրիմերայի մրցաշրջանի վերսկսման ամսաթվի մասին, հայտնում է Jornal de Noticias-ը:
Ըստ աղբյուրի, առաջնությունը կվերսկսվի մայիսի վերջին: Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է Կոշտայի և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության միջև կայացած հանդիպման ընթացքում: Բոլոր հանդիպումները կանցկացվեն դատարկ տրիբունաներում և անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումներին համապատասխան:
Պորտուգալիայի առաջնությունում խաղարկվել է 24 տուր: «Պորտուն» 60 միավորով գլխավորում է լիգայի աղյուսակը, երկրորդ տեղը զբաղեցնում է «Բենֆիկան» (59):
Հիշեցնենք, որ Եվրոպայի բոլոր առաջնությունները, բացառությամբ Բելառուսի Բարձրագույն լիգայի առաջնության, դադարեցված են կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղերը հետաձգվել են անորոշ ժամանակով: