Նիդերլանդների ազգային հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դայկը հայտարարել է, որ իրեն դուր չեն գալիս Աշխարհի 2026 թվականի առաջնության խաղերի ընթացքում ջրային դադարների ժամանակ ցուցադրվող գովազդները։
Երկուշաբթի օրը ԱԱ-2026-ի F խմբի շրջանակում Նիդերլանդների ընտրանին գոլառատ խաղում 2։2 հաշվով ոչ-ոքի է խաղացել Ճապոնիայի հավաքականի հետ։ Այդ դիմակայությունում Վան Դայկը դարձել է գոլի հեղինակ և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
«Ջրային դադարները բավականին հետաքրքիր թեմա են, քանի որ ես դիտել եմ մինչ օրս կայացած գրեթե բոլոր հանդիպումները։ Ամեն անգամ, երբ սկսվում է գովազդը, դա ինձ այնքան էլ դուր չի գալիս։ Կարծում եմ՝ հեռուստացույց դիտող չեզոք երկրպագուների համար դա նույնպես լավագույն տարբերակը չէ։
Իհարկե, եթե մարզադաշտում իսկապես շոգ է, լավ կլիներ կիրառել այդ դադարները, բայց, իմ կարծիքով, յուրաքանչյուր հանդիպման պետք է անհատական մոտեցում ցուցաբերել»,- նիդերլանդցի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BBC-ն։
























































