Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն իր ամենամտերիմ ֆուտբոլիստների շարքում նշել է ազգային հավաքականի խաղացողներ Ուսման Դեմբելեին և Մարկուս Թյուրամին։
«Ես նրանց ճանաչում եմ ամբողջ կյանքում, նրանք են, որոնց հետ ամենաամուր կապերն ունեմ, մենք միմյանց հիանալի հասկանում ենք։
Ուսմանի հետ շատ պատմություններ ունենք խաղադաշտում… բայց խաղադաշտից դուրս էլ ավելի շատ ունեցել ենք ամեն տեսակի չարաճճիություններ։
Մենք միասին էինք գնում արձակուրդի, մեր ընտանիքները շատ լավ գիտեն միմյանց, այնպես որ ես բազմաթիվ պատմություններ ունեմ նրա մասին։ Միասին մենք կարող ենք մի ամբողջ գիրք գրել», — Մբապեի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը։



























































