Բրազիլիայի ազգային եզրային հարձակվող Ռաֆինյան խոսել է այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունի իր թիմակից Վինիսիուս Ժունիորից առաջիկա աշխարհի առաջնությունում։ Սպասվում է, որ մունդիալի ընթացքում։
Սպասվում է, որ մունդիալի ընթացքում «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» աստղերը «պենտակամպիոնների» հարձակման գծում հզոր տանդեմ կձևավորեն։
«Վինիսիուսն ունակ է վճռել հանդիպումների ելքը։ Նա կարող է Բրազիլիային բերել պատմության մեջ վեցերորդ աշխարհի գավաթը»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Անդրադառնալով Բրազիլիայի հավաքականի շանսերին՝ հավելենք, որ վերջերս «սելեսաոյի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նույնպես վստահություն էր հայտնել իր գլխավորած թիմի հաջողության հարցում՝ հայտարարելով, որ լիովին հավատում է առաջիկա մրցաշարում բրազիլացիների տրիումֆին։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականն աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերջին անգամ նվաճել է 2002 թվականին։ Կայանալիք մունդիալում բրազիլացիները հանդես կգան C խմբում, որտեղ նրանց մրցակիցները կլինեն Մարոկկոյի, Շոտլանդիայի և Հայիթիի ազգային ընտրանիները։
























































