Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Մեքսիկայի հավաքականը կմրցի ՀԱՀ-ի (Հարավաֆրիկյան Հանրապետության) ազգային ընտրանու հետ։
Ոլորտում հեղինակավոր Opta ընկերության սուպերհամակարգիչը վերլուծել և գնահատել է կողմերի հաղթելու շանսերն առաջիկա դիմակայությունում։
Ծրագրի հաշվարկների համաձայն՝ հանդիպման հաղթող կդառնա մրցաշարը հյուրընկալող երկրներից մեկի՝ Մեքսիկայի ընտրանին։ Տանտերերի հաղթանակի հավանականությունը գնահատվում է բավականին բարձր՝ 66,3 տոկոս։ ՀԱՀ-ի հաղթանակի շանսերը կազմում են ընդամենը 14,3 տոկոս, իսկ հանդիպման ոչ-ոքի ելքի հավանականությունը գնահատվում է 19,3 տոկոս։
Հիշեցնենք, որ Մեքսիկա — ՀԱՀ հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 11-ին։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին։


























































