Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանում չեմպիոնի կոչումը նվաճած և իր պատմության մեջ երրորդ անգամ Հայաստանի չեմպիոն հռչակված «Արարատ-Արմենիային» օրերս ընդունել է ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ շնորհավորելով ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին չեմպիոնության կապակցությամբ։
Իր խոսքում նա բարձր է գնահատել թիմի պոտենցիալը՝ կոչ անելով միասնական լինել եվրոպական մեծ հաղթանակների հետևից գնալիս։ Նշվել է, որ կարվի ամեն ինչ, որպեսզի հայկական ֆուտբոլը Եվրոպայում դառնա լսելի։ Անդրադառնալով ներկայիս իրավիճակին՝ Սամվել Կարապետյանն ընդգծել է, որ հայկական ֆուտբոլում շատ անհասկանալի վիճակ է, և արդյունքներն իրենց չեն գոհացնում, ուստի թիմը պարտավոր է օրինակ ծառայել թե՛ հավաքականին, թե՛ մյուս ակումբներին, որպեսզի մեր երկրում հնարավոր լինի զարգացնել ֆուտբոլը։
«Բոլորս միասին պետք է գնանք եվրոպական մեծ հաղթանակների հետևից, քանի որ ես տեսնում եմ թիմի պոտենցիալը, թիմը ընդունակ է ամեն ինչի»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» ներկայացնելու է Հայաստանը Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում: Որակավորման առաջին փուլի վիճակահանությունը նախատեսված է հունիսի 16-ին:




























































