Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչում Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ ՊՍԺ-ի հաղթանակից հետո (1-1, 11-մետրանոցներով՝ 4-3) համացանցում լայն տարածում է գտել փարիզյան ակումբի հարձակվող Ուսման Դեմբելեի՝ Snapchat հավելվածի անձնական նամակագրության սքրինշոթը։
Ըստ ամենայնի, ֆրանսիացի ֆուտբոլիստն այս հաղորդագրությունն ուղարկել է դեռևս մայիսի սկզբին, երբ արդեն պարզ էր դարձել, որ վճռորոշ խաղում փարիզցիների մրցակիցը լինելու է հենց լոնդոնյան ակումբը։
«Ես ոչ մի դեպքում թույլ չեմ տա, որ «Արսենալը» նույնիսկ դիպչի Չեմպիոնների լիգայի գավաթին։ Հանուն դրա ես պատրաստ եմ մեռնել խաղադաշտում»,- գրել է Դեմբելեն իր հաղորդագրության մեջ։
🚨OUSMANE BALLON D’OR AVAIT PRÉVENU !
Quand il parle, il agit et il RAMÈNE la COUPE à la maison. 😤❤️💙
« Jamais je ne laisserai Arsenal toucher le trophée. Je vais mourir sur le terrain. » 🔥
📲 (Snapchat : debruynee_17) pic.twitter.com/6s7YVxva5J
— Instant Foot ⚽️ (@lnstantFoot) May 31, 2026
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած եզրափակիչ խաղում Դեմբելեն անմիջականորեն օգնեց ՊՍԺ-ին՝ հանդիպման 65-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցն ու հավասարեցնելով խաղի հաշիվը: Ուշագրավ է, որ ավելի ուշ ֆուտբոլիստն իր խոսքում նշել է, որ «զինագործներն» իսկապես արժանի էին խաղալու եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի եզրափակչում:




























































