Հեղինակավոր Goal հրատարակությունը ներկայացրել է Եվրոպայի՝ 2025/2026 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Ցուցակը գլխավորում է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը։ Անգլիացի ռմբարկուն շրջանցել է իր թիմակից Մայքլ Օլիսեին, ով հանգրվանել է պատվավոր երկրորդ հորիզոնականում։
Լավագույն եռյակը եզրափակում է Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալը։ Հատկանշական է, որ Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող Կիլիան Մբապեն այս անգամ դուրս է մնացել եռյակից՝ բավարարվելով միայն չորրորդ տեղով։
Լավագույն հնգյակը եզրափակում է Լոնդոնի «Արսենալի» հենակետային կիսապաշտպան Դեկլան Ռայսը։
Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների թոփ-10-ը՝ ըստ Goal-ի (2025/2026 մրցաշրջան).
1 Հարի Քեյն («Բավարիա»)
2 Մայքլ Օլիսե («Բավարիա»)
3 Լամին Յամալ («Բարսելոնա»)
4 Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)
5 Դեկլան Ռայս («Արսենալ»)
6 Ուսման Դեմբելե («ՊՍԺ»)
7 Լուիս Դիաս («Բավարիա»)
8 Խվիչա Կվարացխելիա («ՊՍԺ»)
9 Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»)
10 Վիտինյա («ՊՍԺ»)
























































