Հեղինակավոր Goal պորտալը ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի լավագույն տրանսֆերների վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշը գլխավորում է Լուիս Դիասը, որի տեղափոխության համար անցած ամռանը Մյունխենի «Բավարիան» 70 միլիոն եվրո էր վճարել անգլիական «Լիվերպուլին»։ Ընթացիկ մրցաշրջանում Դիասն անցկացրած 51 հանդիպումներում դարձել է 26 գոլի և 23 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Երկրորդ հորիզոնականում Ռայան Շերկիի տրանսֆերն է դեպի «Մանչեսթեր Սիթի», որն անգլիական ակումբի վրա արժեցել է 36,5 միլիոն եվրո։
Լավագույն եռյակը եզրափակում է Դոնիել Մալենը։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձավճարով «Ռոմա» տեղափոխվելուց հետո նա 20 խաղում խփել է 15 գոլ։ Հռոմեական ակումբն արդեն ակտիվացրել է նիդերլանդցի ֆուտբոլիստի տրանսֆերն «Աստոն Վիլայից» գնելու իրավունքը։
Goal պորտալի վարկածով լավագույն տրանսֆերների ամբողջական տասնյակն ունի հետևյալ տեսքը․
- Լուիս Դիաս (դեպի «Բավարիա»)
- Ռայան Շերկի (դեպի «Մանչեսթեր Սիթի»)
- Դոնիել Մալեն (դեպի «Ռոմա»)
- Յան Դիոմանդե (դեպի «Լայպցիգ»)
- Գրանիտ Ջակա (դեպի «Սանդերլենդ»)
- Ժոան Գարսիա (դեպի «Բարսելոնա»)
- Ջոնաթան Տա (դեպի «Բավարիա»)
- Լուիս Սուարես (դեպի «Սպորտինգ Լիսաբոն»)
- Լուկա Մոդրիչ (դեպի «Միլան»)
- Լուկա Վուշկովիչ (դեպի «Համբուրգ»)
























































