Իսպանական Լա լիգայի 2025/2026 թվականների մրցաշրջանի եզրափակիչ՝ 38-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ատլետիկոյին» և տպավորիչ հաղթանակ տարավ։
Վիլյառեալի «Էստադիո դե լա Սերամիկա» մարզադաշտում կայացած խաղում, որը սպասարկում էր գլխավոր մրցավար Միգել Սեսմա Էսպինոսան, տանտերերը հաղթանակ տոնեցին 5:1 խոշոր հաշվով։
Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց «Վիլյառեալի» կիսապաշտպան Դանի Պարեխոն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Ընդամենը չորս րոպե անց հարձակվող Այոսե Պերեսը կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ 40-րդ րոպեին հարձակվող Ժորժ Միքաուտաձեն հաշիվը դարձրեց խոշոր: Երեք րոպե անց «Ատլետիկոյի» պաշտպան Մարկ Պուբիլը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն արդեն 45-րդ րոպեին կիսապաշտպան Պապ Գեյեն խփեց հյուրերի դարպասն ուղարկած չորրորդ գնդակը։ 54-րդ րոպեին Այոսե Պերեսը դուբլ ձևակերպեց՝ սահմանելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 5:1։
Իսպանիայի առաջնության 38 խաղերից հետո «Ատլետիկոն» վաստակեց 69 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 4-րդ տեղը։ «Վիլյառեալն» իր ակտիվում գրանցեց 72 միավոր և առաջնությունն ավարտեց 3-րդ հորիզոնականում։
Այսպիսով, մրցաշրջանի արդյունքներով երկու թիմերն էլ ապահովեցին իրենց մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 2026/2027 թվականների խաղարկությանը։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































