Իտալիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում չեմպիոնի կոչումը վաղաժամ նվաճած Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս կամային ոչ-ոքի խաղաց «Բոլոնիայի» հետ (3-3):
Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց միլանյան ակումբի իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, սակայն տանտերերը պատասխանեցին Ֆեդերիկո Բեռնարդեսկիի և Տոմազո Պոբեգայի գոլերով, ինչպես նաև գրանցվեց Պյոտր Զելինսկիի ինքնագոլը: Հանդիպման 54-րդ րոպեին «ներաձուրիի» կազմում խաղադաշտ մտավ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինելով Նիկոլո Բարելային։
Հայ կիսապաշտպանի դաշտ դուրս գալուց հետո միլանյան գրանդը կարողացավ փրկել խաղը. նախ 64-րդ րոպեին Սեբաստիանո Էսպոզիտոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 87-րդ րոպեին Անդի Դիուֆը ձևակերպեց վերջնական հաշիվը՝ մեկ միավոր պարգևելով չեմպիոններին:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

























































