«Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ժոաու Ֆելիքսը ճանաչվել է Սաուդյան Արաբիայի Պրո-լիգայի 2025/2026 մրցաշրջանի լավագույն խաղացող: Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական էջը X սոցիալական ցանցում։
Մրցանակի համար պայքարում 26-ամյա պորտուգալացին առաջ է անցել իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուից, Ռուբեն Նևեշից («Ալ Հիլալ»), Այվեն Թոունիից («Ալ Ահլի») և Խուլիան Կինյոնեսից («Ալ Քադիսիա»):
Ավարտված առաջնությունում Ֆելիքսը մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 13 արդյունավետ փոխանցման հեղինակ՝ գրանցելով լիգայի լավագույն ցուցանիշը ասիստների հաշվարկով: Նշենք, որ նրա թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն 30 խաղում իր ակտիվում գրանցել է 28 գոլ և 2 արդյունավետ փոխանցում:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի առաջնության արդյունքներով «Ալ Նասրը» վաստակել է 86 միավոր և նվաճել չեմպիոնի տիտղոսը՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ալ Հիլալը» (84 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Ալ Ահլին»՝ վաստակած 81 միավորով:




























































