«LEGO Group» կորպորացիան ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ նկարահանված տեսահոլովակի կադրերից դուրս մնացած հատվածը:
Գովազդային հոլովակում նկարահանվել են ֆուտբոլի գլխավոր աստղեր Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին, Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը:
Ավելի վաղ հայտնի բրենդը թողարկել էր ԱԱ-2026-ի համար նախատեսված իր նոր հավաքածուների գովազդը։ Դրանում մասնակից ֆուտբոլիստները փորձում էին իրենց մինի-ֆիգուրները տեղադրել սպասվելիք մրցաշարի գլխավոր գավաթի վրա:
Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ միանգամից երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում:
























































