Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում նորընծա չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվելիս նվազագույն՝ 0-1 հաշվով զիջեց «Ալավեսին»։
Հանդիպման միակ և հաղթական գոլը առաջին խաղակեսին ավելացված ժամանակում՝ 45+1-րդ րոպեին, խփեց տանտերերի հարձակվող Իբրահիմա Դիբատեն։
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը չեմպիոնությունն ապահովել էր նախորդ տուրում՝ Մադրիդի «Ռեալի» դեմ կայացած խաղում (2-0), և այժմ վաստակած 91 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ալավեսը» վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։
Հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․


























































