Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գովեստի խոսքեր է հնչեցրել թիմի կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերիի հասցեին՝ առանձնահատուկ ընդգծելով ֆուտբոլիստի բազմակողմանիությունը խաղադաշտում։
«Նա կարող է խաղալ ցանկացած դիրքում, և դա պարզապես անհավանական է։ Ես պաշտում եմ այս ֆուտբոլիստին, անչափ սիրում եմ նրան։ Ուորենն իսկական ընդօրինակման արժանի կերպար է»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում հեղինակավոր L’Équipe պարբերականը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 52 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 3 գոլ և 5 գոլային փոխանցում։



























































