«Բարսելոնայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մեկնաբանել է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի որոշումը՝ հոր մահվանից հետո թիմի կողքին մնալու և «Էլ Կլասիկոն» չբաց թողնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ կիրակի՝ մայիսի 10-ի վաղ առավոտյան, հայտնի էր դարձել 61-ամյա մասնագետի հոր մահվան մասին, սակայն, չնայած ընտանեկան ողբերգությանը, գերմանացի մարզիչը որոշել էր մնալ թիմի հետ։
Այդ նույն օրը «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»՝ ժամանակից շուտ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ Հատկանշական է, որ այդ խաղում հաղթական գոլի հեղինակ դարձավ հենց 28-ամյա անգլիացի հարձակվողը։
«Նա ցույց տվեց իր ամուր բնավորությունը՝ այս չափազանց ծանր պահին մնալով այստեղ՝ թիմի կողքին։ Մեզ համար չափազանց կարևոր էր խաղադաշտում հարյուր տոկոսով նվիրվել, քանի որ նա ամեն օր նման բարդ որոշումներ է կայացնում։ Ես ամենայն բարիք եմ մաղթում նրան և նրա ընտանիքին»,- Ռեշֆորդի խոսքերը մեջբերում է BBC-ն։
























































