Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է կատալոնական «Բարսելոնային»՝ Իսպանիայի 2025/2026 մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։
Այս մասին կարճ գրառում է արվել «արքայական ակումբի» X-ի պաշտոնական էջում:
«Շնորհավորում ենք «Բարսելոնային» 2025/2026 մրցաշրջանի Լա Լիգայում հաղթելու կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Էլ Կլասիկոյի» շրջանակում կայացած Լա Լիգայի 35-րդ տուրի խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնեց Մադրիդի «Ռեալին» և ժամանակից շուտ ապահովեց չեմպիոնի կոչումը։
Այս խաղից հետո «կապտանռնագույնների» վաստակած միավորների քանակը հասավ 91-ի. թիմն առաջնության ավարտից 3 տուր առաջ 14 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Ալվարո Արբելոայի գլխավորած «Ռեալին»։ Այսպիսով, մադրիդցիները կորցրին առաջատարին շրջանցելու մաթեմատիկական բոլոր հնարավորությունները։
Սա «Բարսելոնայի» 29-րդ չեմպիոնությունն էր ակումբի պատմության մեջ և երկրորդն անընդմեջ: Նախորդ մրցաշրջանում կատալոնացիները վաստակել էին 88 միավոր՝ առաջ անցնելով «Ռեալից» 4 միավորով: Հավելենք, որ Մադրիդի «Ռեալն» իր պատմության ընթացքում Իսպանիայի չեմպիոն դարձել է 36 անգամ:


























































