Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում չեմպիոնի կոչումը վաղաժամ նվաճած Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ վտանգավոր գոտում գտնվող «Վոլֆսբուրգի» նկատմամբ (1-0):
Խաղի միակ և հաղթական գոլը 56-րդ րոպեին խփեց մյունխենցիների ֆրանսիացի հարձակողական ոճի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն:
Այս հաղթանակից հետո մյունխենյան ակումբն իր միավորների թիվը հասցրեց 86-ի, իսկ «Վոլֆսբուրգը» վաստակած 26 միավորով շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականում՝ վտանգավոր գոտում:
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































