Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» «Մետրոպոլիտանոյում» նվազագույն հաշվով պարտվեց «Սելտային» (0-1)։
Վիգոն ներկայացնող ակումբի կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 62-րդ րոպեին հեղինակեց Բորխա Իգլեսիասը։
Այս պարտությունից հետո «Ատլետիկոն» 63 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Սելտան» կարևոր հաղթանակից հետո վաստակեց 50 միավոր և բարձրացավ 6-րդ տեղ։
Լա լիգայի առաջատարը «Բարսելոնան» է՝ 88 միավորով, որին հաջորդում է Մադրիդի «Ռեալը» (77 միավոր) և «Վիլյառեալը» (68 միավոր)։
Հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․


























































