Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը Խաբի Ալոնսոյին համարում է իդեալական մարզիչ «սերուցքայինների» համար։
Անցած ամռանը Ալոնսոն նշանակվել էր «սերուցքայինների» գլխավոր մարզչի պաշտոնում, սակայն հունվարի 12-ին «արքայական ակումբը» հայտարարեց իսպանացի մասնագետի հետ համագործակցության դադարեցման մասին։
Չնայած դրան՝ Կասիլյասը վստահ է, որ իր նախկին թիմակիցը լավագույն թեկնածուն է թիմը գլխավորելու համար.
«Եթե շարունակեք ինձ հարցնել, կասեմ, որ ինձ համար մադրիդյան ակումբի իդեալական մարզիչը կլիներ Խաբի Ալոնսոն։ Նա կատարյալ մասնագետ է, որն ունակ է վստահություն հաղորդել թիմին։ Բայց որոշումը պետք է կայացվի ակումբի կողմից։
Ժամանակին որոշվեց հեռացնել Ռաֆա Բենիտեսին և նշանակել Զիդանին։ Այն ժամանակ ամեն ինչ շատ լավ դասավորվեց»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում Movistar-ը։



























































