Ռուսաստանի Գավաթի խաղարկության (FONBET) ՌՊԼ ուղու եզրափակիչի պատասխան խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ առավելության հասավ Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով։
Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի։ Քանի որ երկու խաղերի արդյունքում գրանցվեց հավասարություն, հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին «ցուլերը»՝ հաղթելով 6-5 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն ամբողջական հանդիպում է անցկացրել և հարվածաշարում հստակ է իրացրել «Կրասնոդարի» առաջին 11 մետրանոցը։
Այսպիսով, «Կրասնոդարը» դուրս եկավ Ռուսաստանի Գավաթի Սուպերեզրափակիչ, որտեղ մայիսի 24-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում տիտղոսը կխաղարկի Մոսկվայի «Սպարտակի» հետ։ Վերջինս Ռեգիոնների ուղու եզրափակիչում 1-0 հաշվով հաղթել էր ԲԿՄԱ-ին։























































