Իտալիայի առաջնության 32-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Բոլոնիայի» դարպասը (2-0):
«Բիանկոներիի» կազմում գոլերով աչքի ընկան Ջոնաթան Դեյվիդը և Կեֆրեն Թյուրամը՝ համապատասխանաբար հանդիպման 2-րդ և 57-րդ րոպեներին։
Այս հաղթանակի շնորհիվ «Ծեր սինյորան» վաստակած միավորների քանակը հասցրեց 63-ի՝ ամրապնդվելով լավագույն քառյակում։ «Բոլոնիան» 48 միավորով 8-րդն է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































