Ապրիլի 16-ին կայացան ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում ձևավորվեցին մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը։
Քառորդ եզրափակիչի արդյունքները

«ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) — «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 2:2 [Տեսանյութ]
Առաջին հանդիպումը՝ 0:3: Ուկրաինական ակումբը վստահորեն դուրս եկավ հաջորդ փուլ: Պատասխան հանդիպման հաշիվը 58-րդ րոպեին բացեց հյուրերի վինգեր Ալիսոնը։ Նիդերլանդական թիմից աչքի ընկան Իսակ Յենսենը (73′) և Մատեյ Շինը (80′), իսկ բրազիլացի Լուկա Մեյրելեսը (84′) վերականգնեց հավասարությունը։

«Ֆիորենտինա» (Իտալիա) — «Քրիսթալ Փելաս» (Անգլիա)՝ 2:1 [Տեսանյութ]
Առաջին հանդիպումը՝ 0:3: Չնայած իտալացիների հաղթանակին տնային մարզադաշտում, անգլիական ակումբն ընդհանուր հաշվով առաջ անցավ։ Հանդիպման գոլերը հեղինակեցին Իսմաիլա Սարը (17′), Ալբերտ Գուդմունդսոնը (30′, 11-մ) և Շեր Նդուրը (53′):

ԱԵԿ (Հունաստան) — «Ռայո Վալյեկանո» (Իսպանիա)՝ 3:1 [Տեսանյութ]
Առաջին հանդիպումը՝ 0:3: Մարկո Նիկոլիչի գլխավորած ԱԵԿ-ը կարողացավ երեք գնդակի առավելություն ստանալ Զինիի դուբլի (13′, 51′) և Ռեզվան Մարինի (36′, 11-մ) գոլերի շնորհիվ՝ հավասարեցնելով դիմակայության ընդհանուր հաշիվը, սակայն 60-րդ րոպեին Իսի Պալասոնի խփած գնդակը փրկեց իսպանական թիմին և ապահովեց ուղեգիր դեպի կիսաեզրափակիչ։

«Ստրասբուրգ» (Ֆրանսիա) — «Մայնց» (Գերմանիա)՝ 4:0 [Տեսանյութ]
Առաջին հանդիպումը՝ 0:2: Ֆրանսիական ակումբը տպավորիչ «քամբեք» արեց՝ հաղթելով 4:2 ընդհանուր հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Սեբաստիան Նանասին (26′), Աբդուլ Ուատարան (35′), Խուլիո Էնսիսոն (69′) և Էմանուել Էմեգան (74′):
Կիսաեզրափակիչի զույգերը
Այսպիսով, եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն հետևյալ զույգերը.
- «Շախտյոր» (Ուկրաինա) — «Քրիսթալ Փելաս» (Անգլիա)
- «Ռայո Վալյեկանո» (Իսպանիա) — «Ստրասբուրգ» (Ֆրանսիա)
Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 30-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 7-ին։
Մրցաշարի եզրափակիչը նախատեսված է մայիսի 27-ին Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի նախորդ (2024/2025) մրցաշրջանի հաղթողը Լոնդոնի «Չելսին» է, որը եզրափակիչում 4:1 հաշվով ջախջախել էր իսպանական «Բետիսին»։




























































