Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը գովեստի խոսքեր է հնչեցրել Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի հասցեին՝ նրան անվանելով ֆուտբոլի պատմության մեջ լավագույնը իր դիրքում։
«Մանուել Նոյերը բոլոր ժամանակների լավագույն դարպասապահն է. դա միանշանակ է։ Մանուն ունի իր ուրույն խաղաոճը, որը բնորոշ է միայն իրեն։ Նա միակ դարպասապահն է, որի խաղին հետևելն իսկապես հետաքրքիր է։ Շնորհիվ իր շարժումների և նրբագեղության՝ նա անհավանական աուրա ունի։ Աշխարհի առաջնության համատեքստում նա շարունակում է մնալ գերմանացի լավագույն դարպասապահը՝ մեծ առավելություն ունենալով մյուսների նկատմամբ»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
Հիշեցնենք, որ Նոյերը Գերմանիայի ազգային հավաքականում իր միջազգային կարիերան ավարտել է 2024 թվականին։ Ավելի վաղ 40-ամյա դարպասապահը հայտարարել էր, որ չի պատրաստվում վերադառնալ ազգային թիմ՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու նպատակով։
























































