Գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 28-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս դրամատիկ պայքարում 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ֆրայբուրգի» նկատմամբ:
Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 46-րդ րոպեին, Յոհան Մանզամբին բացեց խաղի հաշիվն ու առաջ մղեց դաշտի տերերին։ 71-րդ րոպեին Լուկաս Հյոլերը կրկնապատկեց «Ֆրայբուրգի» առավելությունը։
Սակայն մյունխենցիները չհանձնվեցին և կարողացան ֆանտաստիկ քամբեք իրականացնել։ 81-րդ րոպեին Թոմ Բիշոֆը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին (90+2′) նույն Բիշոֆը դարձավ դուբլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվը։
Բայց սա դեռ ամենը չէր. հանդիպման բուն ավարտին՝ 90+9-րդ րոպեին, Լենարտ Կառլը խփեց «Բավարիայի» հաղթական գնդակը՝ շոկի ենթարկելով դաշտի տերերին և իր թիմի համար վասատկելով հերթական 3 միավորը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Բայեր Լևերկուզեն» — «Վոլֆսբուրգ»՝ 6-3, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» — «Հայդենհայմ»՝ 2-2, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
«Համբուրգ» — «Աուգսբուրգ»՝ 1-1, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
«Հոֆենհայմ» — «Մայնց»՝ 1-2, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
«Վերդեր Բրեմեն» — «Լայպցիգ»՝ 1-2, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․


























































