Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է մրցաշրջանի վաղաժամ ավարտը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Նշվում է նաև, որ նոր առաջնության մեկնարկի օրերը կփոխվեն: Նոր մրցաշրջանը կարող է մեկնարկել 2021 թվականի հունվարին:
Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան El Universo-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ հաջորդ մրցաշրջանում լիգաների միջև թիմերի փոխանակում չի լինի:
Արգենտինայի առաջնությունում այս պահին խաղարկվել է 23 տուր: «Բոկա Խունիորսը» առաջնության առաջատարն է՝ 48 միավորով: Երկրորդ տեղում «Ռիվեր Փլեյտն» է 47 միավորով։ Եզրափակում է լավագույն եռյակը «Վելես Սարսֆիլդը», որն ունի 39 միավոր:
Հիշենցնենք, որ ապրիլի 24-ին հայտնի դարձավ, որ Ֆուտբոլի Նիդերլանդների առաջնության 2019/20 մրցաշրջանը չի խաղարկվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Նիդերլանդների առաջնության վաղաժամ ավարտին ArmSport-ը անդրադարձել է Չիրականացված հույսեր և փրկարարական օղակ․ Անավարտ մրցաշրջանի հետքերով նյութում։