Ֆրանսիական Լիգա 1-ի 28-րդ տուրի մեկնարկային խաղում գործող չեմպիոն ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 3-1 հաշվով առավելության հասավ «Թուլուզի» նկատմամբ:
Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց փարիզեցիների ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն: Հյուրերը շատ արագ գտան պատասխանը. 27-րդ րոպեին Ռասմուս Նիկոլայսենը վերականգնեց հավասարությունը: Սակայն ընդամենը րոպեներ անց՝ 33-րդ րոպեին, նույն Դեմբելեն Խվիչա Կվարացխելիայի փոխանցումից հետո կրկին առաջ մղեց ՊՍԺ-ին՝ դառնալով դուբլի հեղինակ։
Հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին (90+2′) փոխարինման դուրս եկած Գոնսալու Ռամուշը եզրափակեց Նունու Մենդեշի փոխանցումը՝ դնելով այս հանդիպման վերջակետն ու ձևակերպելով վերջնական հաշիվը։
Այս հաղթանակից հետո փարիզյան գրանդը վաստակած միավորների քանակը հասցրեց 63-ի՝ շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Թուլուզը» 37 միավորով 9-րդն է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































