Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Բարբարեսը մեկնաբանել է ԱԱ-2026-ի անցումային խաղում Իտալիայի նկատմամբ տարած հաղթանակը (1:1, 11մ՝ 4:1)։
«Առաջին խաղակեսի սկզբում մեր թիմը որոշակի խնդիրներ ուներ․ մեզ պակասում էր կազմակերպվածությունը, մենք հաճախ հայտնվում էինք ոչ այն դիրքերում, որտեղ պետք է լինեինք և չէինք կարողանում վերահսկել մրցակցին։ Այդ իսկ պատճառով բազմաթիվ վտանգավոր հակագրոհներ բաց թողեցինք։ Բայց մենք առաջին իսկ րոպեից հավատում էինք ինքներս մեզ և ցույց տվեցինք մեր ողջ ուժը համաշխարհային մակարդակի հավաքականի դեմ, որը հիանալի է պաշտպանվում անգամ տասն ֆուտբոլիստով խաղալիս»,- մարզչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք ԱԱ-2026-ի եզրափակիչ փուլում Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին հանդես կգա B խմբում՝ ուժերը չափելով Կանադայի, Կատարի և Շվեյցարիայի հավաքականների հետ։
Նշենք նաև, որ Իտալիայի ազգային հավաքականը բաց կթողնի աշխարհի երրորդ առաջնությունն անընդմեջ։ Իտալացիների մասնակցությամբ վերջին Մունդիալը կայացել է 2014 թվականին։




























































