ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմիի գործակալ Ալեխանդրո Կամանյոն մեկնաբանել է իր հաճախորդի ծառայություններով Մադրիդի «Ռեալի» հետաքրքրվածության մասին շրջանառվող լուրերը։
«Բացարձակապես ոչ մի շանս չկա, որ նա կհեռանա ՊՍԺ-ից։ Հակիմին շատ երջանիկ է ակումբում և ցանկանում է երկրորդ անգամ ՊՍԺ-ի հետ հաղթել Չեմպիոնների լիգայում։ Նա նաև նպատակ ունի թիմին հասցնել հնարավորինս բարձր մակարդակի։ Ավելին, Մադրիդի «Ռեալի» կողմից նրա նկատմամբ երբեք հետաքրքրություն չի ցուցաբերվել»,- Կամանյոյի խոսքերը մեջբերում է իսպանական AS պարբերականը։
Հիշեցնենք, որ Աշրաֆ Հակիմին մադրիդյան ակումբի սան է։ Մարոկկացի ֆուտբոլիստը փարիզյան թիմ է տեղափոխվել 2021 թվականին Միլանի «Ինտերից»՝ 68 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա գործող պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































