Իսպանիայի Լա Լիգայի 2025/2026 մրցաշրջանի 29-րդ տուրի շրջանակում կայացավ «Բարսելոնա» — «Ռայո Վալեկանո» հանդիպումը։ «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում ընթացող խաղում տանտերերը կարողացան վաստակել կարևոր երեք միավոր՝ հաղթելով 1:0 հաշվով։
Խաղի ելքը վճռող միակ գոլը 24-րդ րոպեին հեղինակեց կատալոնական ակումբի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։
29 տուրից հետո «Բարսելոնան» իր ակտիվում ունի 73 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել իսպանական առաջնությունը։ «Ռայո Վալեկանոն» 32 միավորով հանգրվանել է 14-րդ հորիզոնականում։
Հաջորդ տուրում՝ ապրիլի 3-ին, «Ռայո Վալեկանոն» սեփական հարկում կընդունի «Էլչեին», իսկ «Բարսելոնային» մեկ օր անց սպասվում է բարդ արտագնա խաղ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին


























































