Հրապարակվել է Իսպանիայի հավաքականի կազմը մարտյան հանդիպումների համար:
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրապարակել է թիմի հայտացուցակը Սերբիայի (մարտի 27) և Եգիպտոսի (մարտի 30) դեմ կայանալիք առաջիկա հանդիպումների համար։
Դարպասապահներ. Ունաի Սիմոն («Ատլետիկ»), Դավիդ Ռայա («Արսենալ»), Ալեքս Ռեմիրո («Ռեալ Սոսյեդադ»), Ժոան Գարսիա («Բարսելոնա»):
Պաշտպաններ. Մարկոս Լյորենտե («Ատլետիկո»), Պեդրո Պոռո («Տոտենհեմ»), Էմերիկ Լապորտ («Ատլետիկ»), Պաու Կուբարսի («Բարսելոնա»), Դին Հաուսեն («Ռեալ»), Քրիստիան Մոսկերա («Արսենալ»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»), Ալեխանդրո Գրիմալդո («Բայեր»):
Կիսապաշտպաններ. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Մարտին Սուբիմենդի («Արսենալ»), Պեդրի («Բարսելոնա»), Պաբլո Ֆորնալս («Բետիս»), Կառլոս Սոլեր («Ռեալ Սոսյեդադ»), Դանի Օլմո («Բարսելոնա»), Ֆերմին Լոպես («Բարսելոնա»):
Հարձակվողներ. Երեմի Պինո («Քրիսթալ Փելաս»), Ալեքս Բաենա («Ատլետիկո»), Անդեր Բարենեչեա («Ռեալ Սոսյեդադ»), Վիկտոր Մունյոս («Օսասունա»), Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսյեդադ»), Ֆեռան Տոռես («Բարսելոնա»), Բորխա Իգլեսիաս («Սելտա»), Լամին Յամալ («Բարսելոնա»):

























































