Մարտի 19-ին և լույս 20-ի գիշերը կայացան ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի 2025/2026 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի պատասխան յոթ հանդիպումները։ Արդեն հայտնի են բոլոր այն թիմերը, որոնք կշարունակեն պայքարը տիտղոսի համար, և վերջնականապես ձևավորվել են քառորդ եզրափակիչի զույգերը։
Մարտի 19-ին կայացած խաղերի արդյունքները
- «Լիոն» – «Սելտա»՝ 0:2 (առաջին խաղը՝ 1:1)
- «Միդտյուլանդ» – «Նոթինգհեմ Ֆորեսթ»՝ 1:2, հետխաղյա 11մ.՝ 0:3 (առաջին խաղը՝ 1:0)
- «Ֆրայբուրգ» – «Գենկ»՝ 5:1 (առաջին խաղը՝ 0:1)
- «Ասթոն Վիլա» – «Լիլ»՝ 2:0 (առաջին խաղը՝ 1:0) [Տեսանյութ]
- «Բետիս» – «Պանաթինաիկոս»՝ 4:0 (առաջին խաղը՝ 0:1) [Տեսանյութ]
- «Պորտու» – «Շտուտգարտ»՝ 2:0 (առաջին խաղը՝ 2:1) [Տեսանյութ]
- «Ռոմա» – «Բոլոնիա»՝ 3:4՝ լրացուցիչ ժամանակում (առաջին խաղը՝ 1:1) [Տեսանյութ]
Եվրոպայի լիգա, 2025/2026 մրցաշրջան. 1/4 եզրափակիչի զույգերը
1/8 եզրափակիչի հանդիպումների ավարտից անմիջապես հետո ձևավորվեցին մրցաշարի քառորդ եզրափակիչի զույգերը.
- «Բրագա» — «Բետիս»
- «Ֆրայբուրգ» — «Սելտա»
- «Պորտու» — «Նոթինգհեմ Ֆորեսթ»
- «Բոլոնիա» — «Ասթոն Վիլա»
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կկայանա 2026 թվականի մայիսի 20-ին՝ Ստամբուլի «Բեշիքթաշ» մարզադաշտում։ Մրցաշարի գործող գավաթակիրը Լոնդոնի «Տոտենհեմն» է, որը նախորդ տարվա եզրափակիչում առավելության էր հասել «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։



























































