Իտալիայի Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանի 29-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկում 2:1 հաշվով առավելության հասավ «Լեչեի» նկատմամբ։ Հանդիպումը կայացավ Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում։
Խաղի հաշիվն արդեն 3-րդ րոպեին բացեց հյուրերի պաշտպան Ջամիլ Զիբերտը։ Սակայն դաշտի տերերը կարողացան բեկել հանդիպման ընթացքը. 47-րդ րոպեին Ռասմուս Հոյլունդը վերականգնեց հավասարությունը, իսկ 67-րդ րոպեին Մատեո Պոլիտանոն հաղթանակ պարգևեց նեապոլիտանցիներին։
Սա «Նապոլիի» երրորդ անընդմեջ հաղթանակն էր առաջնությունում։ Այս խաղից հետո թիմը 59 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ «Լեչեն» 27 միավորով 16-րդ տեղում է։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































