Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Մատեո Մորետոն։
«Էդուարդոն անձեռնմխելիի կարգավիճակ չունի։ Կան անգլիական ակումբներ, որոնք հետաքրքրված են նրա ծառայություններով։ Մադրիդցիները դեռևս հստակ տրանսֆերային արժեք չեն սահմանել ֆուտբոլիստի համար, սակայն դժվար թե նրան վաճառեն 50 միլիոն եվրոյից պակաս գումարով»,- լրագրողի խոսքերը մեջբերում է Marca պարբերականը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կամավինգան մասնակցել է 31 հանդիպման և դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիացի կիսապաշտպանի գործող պայմանագիրն «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։
























































