Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքում հրապարակվել են Անգլիայի գավաթի 2025/26 մրցաշրջանի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանության արդյունքները։
Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը․
- «Սաութհեմփթոն» – «Արսենալ»
- «Չելսի» – «Պորտ Վեյլ»
- «Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ»
- «Վեսթ Հեմ» – «Լիդս Յունայթեդ»
Մրցաշարի այս փուլի հանդիպումները կկայանան ապրիլի 4-ին և 5-ին։ Նշենք, որ մրցաշարի գործող հաղթողը «Քրիստալ Փելասն» է, որը նախորդ խաղարկության եզրափակիչի մրցավեճում 1-0 հաշվով պարտության էր մատնել «Մանչեսթեր Սիթիին»։
Հիշեցնենք, որ պատմության մեջ այս տիտղոսն ամենաշատը նվաճել է Լոնդոնի «Արսենալը»՝ ունենալով 14 հաղթանակ։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդն» է (13 գավաթ), իսկ լավագույն եռյակը կիսում են «Լիվերպուլը», «Տոտենհեմն» ու «Չելսին»՝ 8-ական տիտղոսով։




























































