Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 25-րդ տուրում գործող չեմպիոն և առաջատար «Բավարիան» «Ալյանս Արենայում» 4-1 հաշվով առավելության հասավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ։
Մյունխենյան ակումբի կազմում հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացեց Լուիս Դիասը, իսկ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+1) Կոնրադ Լայմերը կրկնապատկեց տանտերերի առավելությունը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 55-րդ րոպեին, հյուրերը մնացին 10 հոգով. ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Ռոկո Ռայցը։ Քանակական առավելությունը մյունխենցիներն օգտագործեցին շատ արագ. ընդամենը երկու րոպե անց՝ 57-րդ րոպեին, Ջամալ Մուսիալան անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը, իսկ 79-րդ րոպեին Նիկոլաս Ջեքսոնը հաշիվը դարձրեց խոշոր։
Հյուրերին հաջողվեց խփել միայն հեղինակության գնդակը. հիմնական ժամանակի ավարտին՝ 89-րդ րոպեին, աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Վաել Մոհյանը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































