Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում առաջին խումբը ներկայացնող «Սյունիքը» Կապանի «Լեռնագործ» մարզադաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց առաջին խմբի մեկ այլ ներկայացուցիչ «Անդրանիկի» հետ (0-0):
Հանդիպման գլխավոր դրվագը գրանցվեց 84-րդ րոպեին, երբ 11-մետրանոց նշակետից Պետրոս Աֆանջանյանի հարվածից հետո գնդակը հետ մղեց Ջեք Լանդրեթը՝ նորամուտի խաղում փրկելով իր թիմին։
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում:
Հանդիպման տեսագրությունը․




























































