Իտալիայի առաջնության 27-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվելիս դժվարին հաղթանակ տարավ հետնապահ «Վերոնայի» նկատմամբ (2-1):
Նեապոլցիները շատ արագ բացեցին հանդիպման հաշիվը. արդեն 2-րդ րոպեին աչքի ընկավ Ռասմուս Հոյլունդը: Երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 64-րդ րոպեին, տանտերերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը Ժան-Դանիել Ակպայի գոլի շնորհիվ:
Սակայն հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին (90+6) Ռոմելու Լուկակուն խփեց հյուրերի հաղթական գնդակը՝ հաշիվը դարձնելով 1-2:
Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակած միավորների քանակը հասցրեց 53-ի և եզրափակում է լավագույն եռյակը։ «Վերոնան» 15 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































