Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյայի ծառայություններով և պատրաստվում է գործուն քայլերի դիմել նրան ձեռք բերելու համար։
Ինչպես հաղորդում է իսպանական Cadena SER ռադիոկայանը, մադրիդյան ակումբը նախապատրաստվում է բանակցություններ սկսել պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Նշվում է, որ խաղացողը փարիզյան ակումբի ղեկավարության հետ ունի հստակ պայմանավորվածություն. թիմը չի խոչընդոտի նրա հեռանալուն, եթե «արքայական» ակումբը կատարի 100 միլիոն եվրոյի առաջարկ։
Վիտինյան ՊՍԺ է տեղափոխվել 2022 թվականին պորտուգալական «Պորտուից»՝ 41 միլիոն եվրոյի դիմաց։ Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Պորտուգալացին ընթացիկ մրցաշրջանում փարիզեցիների կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքն այժմ գնահատում է 110 միլիոն եվրո։


























































