Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան անակնկալի է եկել Լա Լիգայի 25-րդ տուրում «Օսասունայից» կրած պարտությունից (1:2), իսկ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Բենֆիկայի» դեմ կայանալիք պատասխան հանդիպումը (փետրվարի 25-ին) կարող է վճռորոշ լինել իսպանացի մասնագետի ապագայի համար։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները սկսում են կորցնել հավատը տեղի ունեցողի նկատմամբ, իսկ «Ռեալի» ղեկավարությունը չի կարողանում հասկանալ Արբելոայի տակտիկան։ «Արքայական ակումբի» բոսերին դուր չեն գալիս մարզչի որոշումները, որոնք միտված են խաղացողներին գոհացնելուն, իսկ հանդիպումների ընթացքում նրա կատարած փոխարինումները համարվում են անբացատրելի։
«Ռեալում» հույս ունեն, որ Արբելոան տիտղոս կնվաճի, որպեսզի շարունակեն համագործակցությունը նրա հետ։ Չի բացառվում, որ «Բենֆիկայի» արգելքը չհաղթահարելու դեպքում 43-ամյա մասնագետի հետ պայմանագիրը խզելու շուրջ համաձայնություն ձեռք բերվի։
Ընդգծվում է, որ «Ռեալի» ղեկավարությունը կցանկանար խուսափել նման սցենարից, քանի որ այս պահին համապատասխան փոխարինող չկա։ Բացի այդ, փետրվարը չափազանց վաղ է համարվում մեկ մրցաշրջանի ընթացքում արդեն երրորդ մարզչին նշանակելու համար։
























































