«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմում ընդգծված առաջնորդի բացակայության խնդրի մասին։
«Ճիշտ է, խաղադաշտում մեզ պետք են առաջնորդի որակներով ֆուտբոլիստներ։ Պատասխանատվությունը հիմնարար նշանակություն ունի։ Երբ թիմը 100 տոկոսով նվիրվում է, խաղի որակը հսկայական է դառնում։ Մենք չունենք ընդգծված առաջնորդ, սակայն յուրաքանչյուրը պետք է աճի և աջակցի մյուսներին։
Ես լիովին հավատում եմ այս թիմին և անհամբերությամբ սպասում եմ առաջիկա հանդիպումներին։ Մենք արդեն հետևում ենք թողել վերջին երկու պարտությունները, թեև գիտենք, որ պետք է շարունակենք կատարելագործվել»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում իսպանական AS պարբերականը։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին «Բարսելոնան» Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում 0:4 հաշվով պարտվել էր Մադրիդի «Ատլետիկոյին»։ Իսկ արդեն փետրվարի 16-ին «կապտանռնագույնները» Լա Լիգայի շրջանակում 1:2 հաշվով զիջել էին «Ժիրոնային»։



























































