Իտալական «Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան կիսվել է ժամանակակից ֆուտբոլի լեգենդներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր տպավորություններով։
«Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են։ Երկուսն էլ օժտված են անհավանական մրցակցային ոգով և մշտապես ձգտում են հաղթանակի։ Դաշտում յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ ուժեղ կողմերը, բայց միասին նրանք իսկական գազաններ են», — նշել է Դիբալան նախկին ռեգբիստ Ագուստին Կրևիի հետ հարցազրույցում: Արգենտինացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը:
Հիշեցնենք, որ Դիբալան «Ռոմայի» շարքերը համալրել է 2022 թվականի ամռանը՝ Թուրինի «Յուվենտուսի» հետ պայմանագրի ավարտից հետո մայրաքաղաքային ակումբ տեղափոխվելով որպես ազատ գործակալ։ Նա նաև յուրահատուկ ցուցանիշ է գրանցել՝ դառնալով առաջին արտասահմանցի ֆուտբոլիստը, որին հաջողվել է վերջին 20 տարվա ընթացքում Իտալիայի առաջնությունում հատել 200 արդյունավետ գործողության սահմանագիծը:

























































