Պարագվայի ազգային հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը խստորեն քննադատել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին։
Պատճառն այն է, որ ֆրանսիացի հարձակվողն իր աջակցությունն էր հայտնել թիմակցին՝ Վինիսիուս Ժունիորին, Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի շրջանակում «Բենֆիկայի» դեմ խաղում ծագած ռասիստական սկանդալից հետո։
«Ո՞վ է համերաշխ Վինիսիուսի հետ։ Մբապե՞ն։ Ի՞նչ կարող է ասել Մբապպեն։ Նա խոսում է արժեքների և նմանատիպ բաների մասին, բայց ապրում է տրանսգենդերի հետ (հիշեցնենք՝ 2022 թվականին արևմտյան մամուլը գրում էր, որ Մբապեն հարաբերությունների մեջ է տրանսգենդեր մոդել Ինես Ռաուի հետ — խմբ.)։ Դա նորմալ չէ։
Յուրաքանչյուրն իր կյանքում կարող է անել այն, ինչ ցանկանում է, բայց տղամարդու համար տրանսվեստիտի հետ ապրելը նորմալ չէ։ Դրա համար գոյություն ունեն կանայք»,- Չիլավերտի խոսքերն է մեջբերում A Bola պարբերականը։
Հիշեցնենք, որ «Բենֆիկայի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում խաղը որոշ ժամանակով դադարեցվել էր այն բանից հետո, երբ Վինիսիուսը պորտուգալական ակումբի հարձակվող Ջանլուկա Պրեստիանիին մեղադրել էր իրեն «կապիկ» անվանելու և ռասիստական վիրավորանք հասցնելու մեջ։
























































