Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում «Բուդյո-Գլիմտը» սեփական հարկի տակ անակնկալ հաղթանակ տարավ միլանյան «Ինտերի» նկատմամբ (3-1):
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Սոնդրե Ֆետը՝ Կասպեր Հյոգի փոխանցումից հետո։ Հյուրերը կարողացան պատասխանել 30-րդ րոպեին. Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն վերականգնեց հավասարակշռությունը։ Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Երկրորդ խաղակեսում նորվեգացիները երեք րոպեի ընթացքում վճռեցին խաղի ելքը: 61-րդ րոպեին Յենս Հաուգեն կրկին առաջ մղեց տանտերերին, իսկ 64-րդին Կասպեր Հյոգը ձևակերպեց վերջնական հաշիվը։
Նշենք, որ 76-րդ րոպեին «Ինտերի» կազմում դաշտ դուրս եկավ Պյոտր Զիելինսկին՝ փոխարինելով Հենրիխ Մխիթարյանին։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Միլանում՝ փետրվարի 24-ին, Երևանի ժամանակով 00:00-ին:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ



























































