Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնել է «Լիվերպուլում» հնարավոր կադրային փոփոխությունների մասին։
Ըստ լրագրողի տեղեկությունների՝ մերսիսայդյան ակումբի ղեկավարությունը կարող է պաշտոնանկ անել Առնե Սլոթին, եթե թիմը չկարողանա նվաճել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/2027 մրցաշրջանի ուղեգիր կամ ընթացիկ մրցաշրջանն ավարտի առանց տիտղոսների։
Նիդերլանդցի մասնագետին փոխարինելու հիմնական հավակնորդներից մեկը համարվում է Խաբի Ալոնսոն, որը վայելում է «Լիվերպուլի» ղեկավարության մեծ վստահությունը։
Հիշեցնենք, որ այս պահին թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 42 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։



























































